Հոնկոնգի կենդանաբանական այգում 38 տարեկանում մահացել է անազատության մեջ ապրող ամենածեր պանդաներից մեկը, հայտնում է BBC–ն։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ցզյա- Ցզյա պանդայի վիճակը վերջին երկու շաբաթներին վատացել է, ու նա սկսել է այլեւս ոչինչ չուտել։
Հոնկոնգի օվկիանագիտական պարկում, որտեղ պահվում էր այդ պանդան, այս տարվա հուլիսին հանդիսավոր կերպով նշվել է պանդայի 38-րդ տարեդարձը։ Սովորաբար մեծ պանդաները անազատության մեջ միջինը 25 տարի են ապրում։ Փորձագետների խոսքով, պանդաների այդ տարիքը համապատասխանում է մարդկանց կյանքի 114 տարվան։
Տարիքի հետ Ցզյա Ցզյա երկարակյաց պանդայի մոտ առողջական խնդիրներ էին սկսվել, նա տառապում էր արթրիտից ու արյան բարձր ճնշումից։




























