Շվեդական Էսկիլսթուն քաղաքի գիմնազիաներից մեկում լրացուցիչ հանդերձարան կկառուցեն այն երեխաների համար, որոնք դեռ չեն կողմնորոշվել իրենց սեռական պատկանելիության հարցում, հայտնում է The Local–ը։

Տվյալ գիմնազիայի աշակերտներից մեկը ծնվել է տղայի մարմնով, սակայն իրեն աղջիկ է համարում։ Նա մի շարք խնդիրների էր բախվում, քանի որ նրան թույլ չէին տալիս օգտվել աղջիկների հանդերձարանից։ Դրա փոխարեն աշակերտուհուն առաջարկել են շորերը փոխել հատուկ այդ նպատակով նրան հատկացված առանձին սենյակում։ Նրա խոսքով հիմա ինքն իրեն անվտանգ է զգում ֆիզկուլտուրայի դասերից առաջ շորերը փոխելիս։

Դպրոցի աշխատակազմը ու տեղական իշխանությունները ծրագրում են դպրոցում լրացուցիչ հանդերձարան  կառուցել։