Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի քաղաքապետարանին կից խաղահրապարակից բերման են ենթարկել 56-ամյա Գեւորգ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետի եւ 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով:




























