Թաիլանդում մարդկանց վրա հարձակումների դեպքեր են գրանցվել, որոնք բավարար պատշաճ կերպով չեն սգում թագավոր Փումիփոն Ադուլյադետի մահը։ Սամույ կղզում ոստիկանները ամբոխի միջից առանձնացրել են մի կնոջ, տարել ոստիկանական տեղամաս եւ ստիպել են խոնարհվել եւ աղոթել մահացած թագավորի նկարի առաջ։

Ոստիկանները ստիպված էին զսպել ամբոխին՝ փրկելով կնոջը վրեժխնդրությունից։ Կնոջը մեղադրում են համացանցում անհարգալից մեկնաբանություններ գրելու համար։ Ոստիկանությունը խոստացել է ջանքեր գործադրել գործի հետաքննության համար, փոխանցում է AP–ը։

Սեւ–սպիտակ գույներից բացի, այլ երանգների հագուստ կրող մարդիկ շարունակում են սոցիալական ցանցերում սպառնալիքներ ստանալ։ Կառավարության ներկայացուցիչը ստիպված էր դիմել հասարակությանը՝ հայտարարելով, որ ոչ բոլոր քաղաքացիները կարող են իրենց սգին հարիր հագուստ կրել, եւ հանդուրժողականության  կոչ է արել։