Լեւոն Տեր–Պետրոսյանը մի փոքր շտապել է՝ Հայաստանում շուտափույթ դեֆոլտ կանխատեսելով։ Այս մասին հոկտեմբերի 17-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները լավ վիճակում են։ Իսկ մոտ օրերս Կառավարությունը կներկայացնի նոր ծրագիրը, որտեղ կլինեն երկրի տնտեսական զարգացման ուղիները։ «Ես անձամբ՝ որպես տնտեսագետ, համաձայն չեմ նման գնահատականի հետ»,– ասել է Բաղդասարյանը։




























