Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Թբիլիսյան խճուղում վթարի հետեւանքով շրջված 46 համարի երթուղու ավտոբուսի մեջ  ուղեւորներ չեն եղել:  Mercedes մակնիշի ավտոմեքենայի եւ ավտոբուսի բախման հետեւանքով վիրավորվել են միմյանց բախված ավտոբուսի ու Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդները եւ ավտոմեքենայի ուղեւորը:

Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ին տեղեկացրին, որ նա թեթեւ մարմնական վնասվածքներ ունի եւ այս պահին հետազոտվում է: Իսկ Mercedes-ի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն,  նրանք եւս հետազովում են: