Հոկտեմբերի 15-ին, ժամը 13-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վարդանանց եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Սոնա Մ.-ին եւ 2013 թ. ծնված Մարիամ Պ.-ին: Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց::

Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը: