Բրազիլիայում տատու- սալոնի սեփականատիրոջը, որն իր շան դնչին մի քանի դաջվածք էր արել, մեղադրել են կենդանիների հետ դաժան վարվեցողության մեջ, գրում է Metro–ն։
Պարբերականի տեղեկություններով Էմերսոն Դամասենոն իր շան լուսանկարերը հրապարակել էր Facebook–ի իր էջում։ Լուսանկարի վրա երեւում է, որ շան դնչի ու ականջների վրա հինգ դաջվածք է արված։ Շան արտաքինը վրվովեցրել էր սոցցանցի օգտատերերին, որոնք սկսել են քննադատել տղամարդուն, ինչից հետո վերջինը ստիպված է եղել փակել սոցցանցի իր հաշիվը։
Դամասենոյի խոսքով ինքը հավատում է, որ դաջվածքը իր շանը կպաշտպանի հիվանդությունից։ Բրազիլացու ընկերուհին, որն այս հարցում պաշտպանում է նրան, հայտնել է, որ դաջվածք անելուց առաջ շանը տարել էին անասնաբույժի մոտ՝ հետազոտության։




























