Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Սեւան ավտոճանապարհին` Նորատուզ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի 34 KR 317 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից մոտ 20 մետր եւ հայտնվել դաշտում: Պատահարի հետեւանքով վարորդը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, սակայն հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: