Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները մարզահամերգային համալիրի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 55.000 դրամ, 1 ԱՄՆ դոլար:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 24-ամյա Հեղինե Մ.-ն է, որից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն: