Հայաստանի անշարժ գույքի կադաստրն առաջարկում է նոր հավելավճարներ սահմանել փաստաթղթերի արագացված տրամադրման համար։ Այս մասին հոկտեմբերի 18-ին խորհրդարանում ասել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուսայանը։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը։ 3-րդ օրը ստանալու համար պետք է կրկնակի վճարում կատարել, իսկ երկրորդ օրը ստանալու համար՝ եռակի։ Անհրաժեշտ փաստաթուղթը կարելի է ստանալ նաեւ 2 ժամից, սակայն դրա համար անհրաժեշտ է 6–ակի թանկ վճարել։




























