Հայաստանի նոր կառավարության ծրագիրը նախատեսում է աջակցել զբաղվածությանը ակտիվ ծրագրերի օգնությամբ։ Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողներին ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության արտահերթ նիստից հետո, որի ժամանակ ընդունվել է նոր Կառավարության ծրագիրը։
Պետք է բարձրացնել սոցծրագրերի հասցեականությունը ,փոխել սոցիալական ապահովության համակարգը, ու անցնել զբաղվածության ավելի ակտիվ ծրագրերի։
Կենսաթոշակների ու նպաստների բարձրացում ծրագրում նախատեսված չէ, քանի որ ներկա Կառավարությունը աշխատելու է մինչեւ խորհրդարանական ընտրություններ՝ 2017-ի ապրիլ։ Իսկ 2017-ի բյուջեի նախագծում ամրագրված չէ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում, հավելել է նախարարը։




























