Հոկտեմբերի 20-ին, ժամը  17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 11 os 485 պետհամարանիշով (վարորդ՝ 1950 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հարակից պատին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ ոստիկանների հետ համատեղ դուրս բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված: