«Լոնդոն սիթի» օդանավակայանում տարհանել են ուղեւորներին, հայտնում է SkyNews հեռուստաալիքը։
Օդանավակայանում միացել է հրդեհի վտանգի մասին նախազգուշացնող ազդանշանային համակարգը։ Հայտնում են նաեւ , որ որոշ ուղեւորները իրենց վատ են զգացել, հիմա շտապ օգնության բրիգադները տեղում օգնություն են ցուցաբերում 26 տուժածների։
Լոնդոնի հրշեջ ծառայությունը միաժամանակ հայտնել է այն մասին, որ հաղորդագրոթյուն էր ստացել «քիմիական միջադեպի» մասին, ինչն էլ մարդկանց վատ ինքնազգացողության ու օդանավակայանից 500 ուղեւորների ու աշխատակիցների տարհանելու պատճառ է դարձել։




























