2017 թվականին Հայաստանի արժութային շուկայի վրա լուրջ ճնշումներ չեն սպասվում: Այս մասին հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Վերջին շրջանում արժութային շուկայի վրա նման ճնշումներ չեն նկատվում: Նման բան չենք ակնկալում նաեւ 2017 թվականին»,- ասել է Արամյանը:
Նշենք, որ 2016 թվականի ընթացքում դոլարի փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել: Տարեսկզբին այն կազմել է 483.75 դրամ, հիմա՝ 475.34:
Ավելի վաղ՝ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, հայկական դրամն ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել էր գրեթե 20%-ով:




























