Իտալիայի կենտրոնական հատվածում հարյուրավոր քաղաքներում հոկտեմբերի 30-ի երկրաշարժից հետո լուրջ ավերածություններ են արձանագրվել: Շուրջ 40 հազար մարդ տարհանվել է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Corriere della Sera պարբերականը:

Հոկտեմբերի 30-ին կենտրոնական Իտալիայում շուրջ 200 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Աղետի գոտում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է: Գիշերը Ումբրիա, Լացիո եւ Մարկե քաղաքների միջեւ եւս 114 ցնցում է գրանցվել:

Ամենաուժեղ երկրաշարժը 4.2 մագնիտուդ ուժգնություն է ունեցել: Մի քանի տասնյակ մարդ է տուժել, զոհերի մասին տեղեկություններ չկան: