Աշխարհում յուրաքանչյուր 7-րդ երեխա թունավոր օդ է շնչում, որի աղտոտվածության մակարդակը ավելի քան 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորման: Այս մասին ասված է ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

Մինչեւ 5 տարեկան մոտ 600 հազար երեխա ամեն տարի մահանում է օդի աղտոտվածության հետեւանքով ի հայտ եկած հիվանդություններից:

Ընդհանուր առմամբ մոտ 2 մլրդ երեխա ապրում է տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է թույլատրելի նորման: Դրանցից 320 մլն-ը Հարավային Ասիայի երկրների բնակիչներ են, 520 մլն-ը՝ Աֆրիկայի, 450 մլն-ը՝ Արեւելյան Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի: