Մարոկկոյի մի շարք խոշոր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են ընթացել ձկնավաճառ Մուհսին Ֆիքրիի ողբերգական մահվան պատճառով, հայտնում է AFP-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին Էլ Հոսեյմա նավահանգստային քաղաքում: Իշխանությունները կասկածում էին, որ Ֆիքրին արգելված ձկնատեսակ է վաճառում: Նրա մեքենայում հայտնաբերվել էր արգելված ձկան խմբաքանակ: Փորձելով խանգարել ապրանքը ոչնչացնելու ոստիկանների փորձերին՝ ձկնավաճառն ընկել էր աղբատար մեքենայի շերեփի մեջ եւ վնասվածքներ ստացել, ինչի հետեւանքով մահացել էր: Աղբի սեղմման մեխանիզմում մահացած Ֆիքրիի լուսանկարները տարածվել էին սոցիալական ցանցերում եւ վրդովել հասարակությանը:
Հոկտեմբերի 30-ին հազարավոր մարդիկ մասնակցել էին Ֆիքրիի հուղարկավորությանը: Քաղաքի կենտրոնում 55 հազար մարդ, նրանցից շատերը՝ էթնիկ բերբերներ, բողոքի ցույցի էր դուրս եկել: Ցույցեր էին ընթացել նաեւ Կասաբլանկայում, Մարաքեշում, Ռաբաթում:
Հոկտեմբերի 31-ին Էլ Հոսեյմա քաղաքում ցույցի էին դուրս եկել աշակերտները: Մարոկկոյի ՆԳՆ-ն գործ է հարուցել ձկնավաճառի մահվան կապակցությամբ:



























