Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան  հրաժարական է տվել, հայտնել է «ՄԵդիա Պորտը»։

Ալանասիան իր այս որոշումը պատճառաբանել է ներքին ու ֆինանսական խնդիրներով, որոնք ուժեղացել են «Եվրատեսիլ 2017» մրցույթի բյուջետի հետ կապված խնդիրների պատճառով։

Նրա խոսքով Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը «Եվրատեսիլ»-ի բյուջետը 2017-ի Ազգային հեռուստաընկերության բյուջետին է կցել։

«Ստացվում է, որ 2017-ին ազգային հեռուստաընկերության զարգացման համար նախատեսված 1․2 մլրդ գրիվնայից պետությունը 450 մլն-ը վերցնում է «Եվրատեսիլի» համար, իսկ 250 մլն-ն էլ որպես հեռարձակման վարձ, 140 մլն-ը վերցնում է որպես հարկ, իսկ 46 մլն էլ   կոմունալ վարձերն են։  Եվս 112 մլն էլ միջազգային գործունեության վրա է ծախսվելու՝ Օլիմպիադաներ, աշխարհի առաջնություններ եւ այլն»,- ասել է Ալասանիան։

Նա շեշտել է,  որ հատկացված գումարից ընդամենը 193 մլն գրիվնա է մնում, որը չի բավականացնի ոչ հնացած ձեռնարկությունների վերանորոգման, ոչ էլ ծրագրերի ստեղծման համար։

Ալասանիան շեշտել է նաեւ, որ ուզում է իր հրաժարականով ուշադրություն գրավել Եվրատեսիլի ու Հանրային հեռուստաընկերության ծախսերի խնդրի նկատմամբ։