Ֆրանսիայի Կալե քաղաքում տեխնիկան ավարտին է հասցնում փախստականների ճամբարի ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է BFMTV-ն:
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ միգրանտների ամենամեծ տարերային բնակավայրի տեղում ոչինչ չի մնա: Այդուհանդերձ նախին բնակավայրի տարածքում դեռ փախստականներ են թաքնվում, որոնք կարողացել են խուսափել հարկադիր տեղահանությունից եւ այլ ապաստարաններում վերաբնակեցումից: Նրանք նախինի պես մեկ նպատակ ունեն՝ հասնել Մեծ Բրիտանիա:


























