Բուժքույր Սառա Քորնինգը ծնվել է 1872-ին Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգում: Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ նրա հերոսական արարքը կներկայացվի Հունաստանի թագավորին, գրում է The Vanguard-ը:
Սառա Քորնինգն օգնել է 1922-ին Զմյուռնիա քաղաքից տարհանել հայ եւ հույն որբերին:
Սառան բուժքրոջ կրթություն էր ստացել ԱՄՆ-ում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միացել էր ամերիկյան Կարմիր խաչին ու Near East Relief ֆոնդին Բալկաններում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում օգնություն ցուցաբերելու համար: Հայտնվելով Զմյուռնիա քաղաքում, որտեղից թուրքերը փորձում էին վտարել հույներին, նա դարձավ բժիշկների թիմի մասը, որը կլինիկա էր բացել հիվանդներին ու վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Այն ավելի ուշ փակվեց Թուրքիայի զինվորականների կողմից:
1922-ին, երբ իրավիճակը սրվեց, Քորնինգը հազարավոր որբերի օգնեց դուրս գալ դեպի նավահանգիստ, որտեղ նրանց ընդունեց ամերիկյան նավը: Նա նաեւ օգնել էր Հունաստանում որբանոց ստեղծել եւ արժանացել էր արթաե խաչի, որը ստացել էր Հունաստանի թագավոր Գեւորգ 2-րդի ձեռքից:
Որբանոցում, իսկ հետո Թուրքիայի դպրոցներից մեկում աշխատանքն ավարտելուց հետո Քորնինգը վերադարձավ Չեգոգին քաղաք, որտեղ եւ 1969-ին մահացավ:
Միայն վերջերս Սառա Քորնինգի պատվին կոչվեց Նոր Շոտլանդիայում գործող ծերանոցը: Տորոնտոյում նաեւ գործում է ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն, որը կոչվել է բուժքրոջ անունով:
Նրա գերեզմանաքարի վրա մակագրված է. «Նա ապրեց ուրիշներին ծառայելու համար»:


























