Եթե ՕՊԵԿ երկրերը եկող ամիս չկարողանան համաձայնության գալ նավթի արդյունահանման սառեցման կամ նվազման հարցով, ապա նավթի մեկ բարելը 40 դոլարից էլ կէժանանա: Ընդ որում, գործարք կնքելու հավանականությունը գնալով պակաս իրատեսական է դառնում, կարծում են Goldman Sachs Group-ի վերլուծաբանները, փոխանցում է Newsru-ն:
«Արդյունահանման քվոտաների առաջընթացի բացակայությունը եւ ՕՊԵԿ անդամ երկրերի միջեւ տարաձայնությունների աճը թույլ է տալիս ենթադրել, որ նոյեմբերի 30-ին համաձայնության գալու հավանականությունը նվազում է», - կարծում է վերլուծաբան Դեմիեն Քուրվալինը:
Նրա կարծիքով՝ 2 շաբաթում 2 տոկոս անկում գրանցած նավթի գները կարող են նվազել բարելի դիմաց 40 դոլարից էլ ցած, քանի որ ՕՊԵԿ-ի ներսում տարաձայնությունները շարունակվում են:
Ինչ վերաբերում է սառեցման հարցում համաձայնության գալուն, ապա այդ հավանականությունը աչքի առաջ մարում է, կարծում է վերլուծաբանը:
Վերջնականապես հասկանալի է դառնում, որ Սաուդյան Արաբիան եւ նրա դաշնակիցներ Քուվեյթը, ԱՄԷ-ն միակողմանի քայլերի չեն գնա շուկայի կայունացման համար՝ առանց Իրանի եւ Իրաքի, որոնք արդեն հայտարարել են, որ չեն մասնակցի համաձայնագրին:


























