Կանադական Աբոթսֆորդ քաղաքում անհայտ անձը դանակահարել է երկու դպրոցականի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Abbotsford News-ը:
Պարբերականի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի ցերեկը: Դպրոցի տարածքն այդ ժամանակ փակ է եղել: Դեպքի վայր մեկ տասնյակ ոստիկանական, ինչպես նաեւ շտապօգնության մեքենաներ են ժամանել:
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Իան ՄաքԴոնալդը հայտարարել է, որ ահազանգ են ստացել դպրոցի տարածքում գտնվող զինված անձի եւ վիրավորների մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահներին հաջողվել է «գրեթե անմիջապես» ձերբակալել հարձակվողին:
Տուժածները լուրջ վնասվածքներ են ստացել: Հետաքննություն է սկսվել:



























