Թաիլանդի հյուսիսային Չիանգրայ նահանգում 3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկրի սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ժամը 03:15-ին: Էպիկենտրոնը գտնվել է նահանգի Մե Սուայ շրջանում, 2 կմ խորությամբ: