Բրազիլիայի կենտրոնական մասում Սանտա Մարիա քաղաքից ոչ հեռու կրոնական տոնակատարության ժամանակ փլվել է քարայրը, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն տասը մարդ, հայտնում է BBC–ն։
Նշում են, որ քարայրում մոտ 50 մարդ կար, որոնք տոնում էին Բոլոր սրբերի օրը։ Նաեւ եւս չորս մարդ վիրավորում է ստացել։ Տեղական իշխանությունների խոսքով քարայրի փլման պատճառը անհայտ է։



























