Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել է:

Բացահայտվել է խարդախության՝ 6, գողության` 4, թմրանյութի հայտնաբերման, հարկերից խուսափելու եւ շորթման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: