ՀԷՑ-ը հոսանքազրկումների մասին Հանրապետության ողջ տարածքից ստացել է շուրջ 2 հազար ահազանգ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը:

«Հանրապետությունում ունեցել ենք 168 անջատում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տերեւները դեռ չեն թափվել, իսկ ձյունն էլ նստել է, ինչի հետեւանքով ծառերը կամ թեքվել են, կամ ճյուղերն են կոտրվել եւ վնասել են հոսանքալարերը»,- ասաց Նատալյա Սարջանյանը:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հոսանքի մատակարարումն ամբողջ Հանրապետությունում վերականգված է:

Նշենք, որ երկրում երեկվանից տեղացած ձայն հետեւանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել, վնասվել են հոսանքալարեր