Առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 25-ն էլ վիրավորում է ստացել Պակիստանում երկու ուղեւորատար գնացքների բախման հետեւանքով, հայտնում է Dawn թերթը վկայակոչելով փրկարարական ծառայությունները։

Թերթի տվյալներով վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի վաղ առավոտյան երկրի հարավում ՝ Կարաչի քաղաքի մոտ երկաթգծային կայարանում։ Շատ ուղեւորների էլ դեռ փրկարարները չեն կարողացել հանել գնացքներից։ Երկաթգծային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված է։