Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

«Բողոքարկել կալանքի մասին առաջին ատյանի կայացրած որոշումը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Էլբակյանի խոսքով` իր պաշտպանյալը ցուցմունք չի տալիս, որեւէ դիրքորոշում չի հայտնում: Հարցին` արդյոք առերեսում է եղել դատավորի եւ մյուս մեղադրյալի` փաստաբան Էլզա Զաքարյանի միջեւ, փաստաբանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ նախաքննական գաղտնիք է դա համարվում:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: