Երեւանում այսօր՝ նոյեմբերի 3-ին, շենքերից եմկի բակում կնոջ դի է հայտնաբերվել: NEWS.am-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 14.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի 7-րդ հարկից:
Փրկարարները թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերել են 1953 թ.-ին ծնված Ա. Մ.-ի դին:





























