Ջեբ մականունով բելգիական հովվաշունը ԱՄՆ Միչիգանի նահանգում մահապարտների խցում մեկ ամիս է անցկացրել հարեւանի շանը՝ Վլադ մականունով պոմերանյան շպիցին սպանելու մեղադրանքով: Թեպետ դատարանը Ջեբին մեղավոր էր ճանաչել եւ մահվան դատապարտել, շունը կարողացել էր խուսափել մահվանից, հայտնում է The Times Herald-ը:

Վլադը մահացել էր օգոստոսի 24-ին. նրա մարմնի կողքին գտել էին Ջեբին: Սատկած շան մարմնի վրայի հետքերը վկայում էին, որ նրան սպանել է խոշոր կենդանի: Սենթ Քլերի դատարանը կենդանուն մեղավոր էր ճանաչել եւ մահվան դատապարտել:

Մեկ ամիս անց պաշտոնյաները շան տիրոջը թույլատրել էինն ԴՆԹ լրացուցիչ թեստ անցկացնել, որն ապացուցել էր, որ Վլադի մարմնին Ջեբի հետքերը չեն եղել: Հովվաշանն ազատ էին արձակել: Դեռեւս պարզ չէ, թե ով է սպանել Վլադին: