Gawker կայքը համաձայնել է Հոլիվուդի աստղ, նախկին ըմբիշ Հալք Հոգանին սնանկության գործով 31 մլն դոլար վճարել: Americaru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել, երբ չորեքշաբթի հրապարակվել են դատական փաստաթղթերը:
Բամբասանքների կայքը սնանկության հայցով դատարան էր դիմել անցյալ տարվա հունիսին: Դրանից կարճ ժամանակ անց Ֆլորիդայի դատարանը որոշում էր կայացրել նախկին ըմբիշին 140 մլն դոլար վճարելու մասին՝ գաղտնիության խախտման համար: 2007 թվականին Gawker-ը տեղադրել էր Հալք Հոգանի (իսկական անունը՝ Թերի Բոլիա) հոլովակը՝ իր լավագույն ընկերոջ կնոջ հետ:
Դատարանի նոր որոշումը նշանակում է, որ ըմբիշը ոչ թե 140 մլն դոլար է ստացել, այլ ընդամենը 31 մլն:
Gawker-ի հիմնադիր Նիք Դենթոնը իր անձնական սնանկության մասին հայտարարել է օգոստոսին:




























