Մոսկվայի «Կոսմոս» խաղատնից Գելենջիկի սաֆարի պարկ տեղափոխված շիմպանզե Ջոնը 24 տարեկանում մահացել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Մոսկվայի կազինոյում Ջոնը խաղադրույքներ էր ընդունում, նա սկսել էր խմել, ծխել, ինչի հետեւանքով շաքարախտ եւ ալերգիկ դերմատիտ էր ձեռք բերել: Շիմպանզեին կենդանաբանական այգի էին տեղափոխել 18 տարեկանում:
Այգու տնօրեն Նիկոլայ Մաշինսկու խոսքով՝ Ջոնը մայրաքաղաքյին բուռն կյանքից հետո իրեն Գելենջիկում վատ էր զգում: Նա երկար ժամանակ չէր կարողանում հաղթահարել ալկոհոլից կախվածությունը, եւ այգու աշխատակիցները ստիպված էին նրան փոքր չափաբաժիններով ալկոհոլ տալ՝ աստիճանաբար կրճատելով ալկոհոլի քանակը: Ջոնը զբոսաշրջիկներից խմիչք էր գողանում: Բայց ի վերջո շիմպանզեն թողել էր խմելը եւ տարվել նկարչությամբ:
2 տարի անց Ջոնը կազդուրվել էր, եւ այցելուները կարողացել էին ծանոթանալ նրա հետ:
Հաղորդվում է, որ Ջոնը մահացել է ինսուլտից:




























