Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում գտել են մի աղջկա, որը մոտ երեք ամիս առաջ էր կորել, հայտնում է Fox News–ը։ Նշում են, որ 30-ամյա Կարա Բրաունի վիզը շղթայով կապված էր մետաղական կոնտեյների։ Աղջիկը գտնվում էր մի տարածքում, որը 50 մղոն հեռավորության վրա է նրա տնից։

Օբյեկտի սեփականատիրոջը, որտեղ գտել են կնոջը, կալանավորել են։ Նրան կասկածում են տուժածի նկատմամբ սեռական բռնության մեջ։ Սպարտանբերգ օկրուգի շերիֆ Չաք Ռայթը նշել է, որ աղջկան «շղթայով կապել էին, շան նման»։ Ընդ որում նրան առեւանգողը, շերիֆի խոսքով, նրան կերակրում էր կոնտեյների ներսում։ Ոստիկանը նշել է, որ շատ ուրախ է, որ աղջկան այնուամենայնիվ հաջողվել է ողջ գտնել։

Հարկային տեսչության տվյալներով, օբյեկտի սեփականատերը Թոդդ Կոլհեփն է։ Ընդ որում կան տվյալներ, որ տղամարդն արդեն մեկ անգամ դատապարտված է եղել Արիզոնայում 1987-ին։

Օգոստոսի վերջին Բրաունի հետ միասին անհետացել էր նաեւ նրա բոյֆրենդը՝ 32-ամյա Չարլի Քարվերը։ Հիմա նրա գտնվելու վայրն անհայտ է։ Այդուհանդերձ, շերիֆը նախազգուշացրել է, որ այդ նույն տարածքով կարող է առնվազն չորս դի գտնվել։

Զույգի անհետացման մասին նորությունը ԱՄՆ-ում հետաքրքրություն էր առաջացրել նաեւ նրանով, որ Քարվերի ֆեյսբուքում շարունակում էին նոր գրառումներ հայտնվել նաեւ անհետացումից հետո։ Ենթադրվում է, որ նա հաշիվը կոտրվել է, քանի որ գրառումների բովանդակությունը նախորդներին նման չէր։