Չինաստանն ու Ֆրանսիան սկսել են իրականացնել 60 տոննա բեռնատարողությամբ LCA60T դիրիժաբլի մշակման համատեղ նախագիծը: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
Չինական ավիացիոն արդյունաբերության China Aviation Inductry General Aircraft ընկերության դուստր ձեռնարկությունը ֆրանսիական Flying Whales ընկերությունում ներդրումներ է կատարում՝ օդանավը մշակելու համար:
Նախագծին միացել են նաեւ չինացի մասնագետներ: Կողմերը ծրագրում են նաեւ գործարաններ բացել Չինաստանում եւ Ֆրանսիայում: Մշակումների փուլն ավարտվելու է 2019 թվականին:



























