Վերջին տարիներին Հայաստանում արտադրանքն ավելի շատ է,  քան ներմուծումը:

Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Վերջին շրջանում սոցիալական ուղղվածության լուրջ քայլեր է կառավարությունը ձեռնարկում: Օրինակ` գազի սակագնի իջեցումը, որը վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, գյուղմթերք արտադրողներին, նրանց համար եւս  էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի: Սակայն, վերջին տարիներին ամենալուրջ որակական տեղաշարժը մեր միջոցներով ապրելն է` արտադրում ենք ավելի շատ, քան ներմուծում ենք: Տնտեսական ակտիվության ժամանակ ներմուծում-արտադրում հարաբերակցությունը երեք միլիարդ դոլար էր կազմում, ապա 2016թ. 1.2. միլիարդ դոլար ենք ակնկալում, իսկ 2017թ.` պետք է ամեն ինչ անենք, որ 1 միլիարդից քիչ լինի»,-ասաց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն էլ նշեց, որ գազի սակագնի իջեցումը  արվում է վարչապետի անձնային շահերի շնորհիվ. «Քանի որ «Գազպրոմի» մարդն է, վարչապետին չեն նեղացնում ու ասում է` լավ գնացեք մի քիչ էլ դուք լավ զգացեք: Ցավալի է, որ դա չկարողացան անել մեր իշխանություններն ավելի շուտ»: