Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել է ապամոնտաժել Փարիզի մետրոյի «Ստալինգրադ» կայարանի եւ Gard du Nord կայարանի հարեւանությամբ գործող միգրանտների ամենախոշոր ճամբարը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կալեի «Ջունգլի» ճամբարից միգրանտների տարհանման երկու շաբաթների ընթացքում վրանային այս ավանում ավելի քան 3 հազար մարդ է բնակություն հաստատել:
Հուլիսին եւ սեպտեմբերին իշխանությունները երկու անգամ այս մարդկանց տարհանելու գործողություն են ձեռնարկել: Հիմա միգրանտներին ավտոբուսներով տեղափոխում են մայրաքաղաքից դուրս գործող կենտրոններ:




























