ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

Անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից եւ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Քննության նախնական տվյալներով՝ 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության  է ենթարկվել քրոջ ամուսնու կողմից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, նշանակվել  են փորձաքննություններ։