Երկու օր առաջ Երեւանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, երկու տղամարդ դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած բնակչուհու դրամապանակը և պարանոցի ոսկյա շղթան՝ իր կախազարդով, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:




























