Շուշիի արվեստների կենտրոնում կայացել է «Արցախ» գիրք ֆոտոալբոմի շնորհանդեսը, որը երեք լեզվով հրատարակվել է ԼՂՀ արտգործնախարարության աջակցությամբ։

Ֆոտոալբոմում, որի հեղինակը Աշոտ Մուրադյանն է, ներկայացված են լուսանկարներ, որոնց վրա պատմական ու մշակութային հուշարձաններ են, Արցախի բնապատկերները, Արցախի ժողովրդի կյանքից դրվագներ՝ համառոտ մեկնաբանություններով ու նկարագրություններով։

Շնորհանդեսին ներկա էին պաշտոնաներ, նաեւ գիտության, մշակույթի, արվեստի գործիչներ, լրագրողներ։

Գիրք -ֆոտոալբոմը հրատարակվել է Սարգսյան ընտանիքի աջակցությամբ։