Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակված կնոջ ոտքը վիրահատել են, նրա վիճակը կայուն ծանր է: NEWS.am-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 62-ամյա Ռիտա Դոդոյանը շարունակում է մնալ հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում ՝ միացված արհեստական շնչառական ապարատին: Կնոջ վիճակում կա րական դինամիկա:
Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09.50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռիտա Դոդոյանը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:




























