Նոյեմբերի 4-ին, ժամը 15.28-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորավան թաղամասի Տերյան փողոցի վերջնամասում` կամրջի տակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Daewoo Cielo» մակնիշի 34CC192 (վարորդ Վ. Է., ծնվ. 1965թ.) պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջի հենասյանը:

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: