Թուրքիայում ընդդիմադիր մամուլի դեմ գործողությունների շրջանակներում դատարանը Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագրրի ու եւս 8 լրագրողի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  թուրքական դատարանը բավարարել է դատախազության պահանջը եւ հիմնավոր համարել, որ Cumhuriyet պարբերականի խմբագիրն ու մյուս ձերբակալված լրագրողները կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ՝ նրանց նկատմամբ կիրառելով կալանքի որոշում։

Նշենք, որ Cumhuriyet պարբերականի խմբագիրն ու լրագրողները մեղադրվում են ահաբեկչական կառույցների (գյուլենականների ու PKK) հետ համագործակցելու մեջ։