Հայաստանի ՀՆԱ-ում ներդրումների տեսակարար կշիռը, ըստ պետբյուջեի նախագծի, կկրճատվի։ Այս մասին նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով Հայաստանի 2017-ի պետբյուջեի նախագծում ամրագրված է, որ ներդրումները ՀՆԱ-ում կկազմեն 19․1 տոկոս։ «2016-ի ցուցանիշի համեմատ ներդրումները 1․1 տոկոսով քիչ կլինեն։ Կառավարությունն ասում է, որ ներդրումները ավելացվելու են, բայց պետյուջեի նախագծում նախատեսված է, որ ՀՆԱ ներդրումների տեսակարար կշիռը կկրճատվի։ Դա բացասական միտում է»,- շեշտել է Վիլեն Խաչատրյանը։
Տնտեսագետը նաեւ հավելել է, որ 2017-ին երկրում գնաճը կկազմի 1․4 տոկոս։ «2016-ը մենք կփակենք գնանկումային միտումներով»,- նշել է Վիլեն Խաչատրյանը։




























