Խոշոր ավտովթար Երեւանում: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 19:42-ի ԱԻ նախարարությունն ահազանգ է ստացել, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի եւվառելիքի արտահոսք:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ իրար են բախվել Mercedes եւ Volkswagen մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով 7 տուժածներին տեղափոխել են «Էրեբունի» բուժկենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: