Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը նոյեմբերի 6-ին արտահերթ հավաքի ժամանակ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների հետ կապված հռչակագիր է ընդունել։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի ընդունած հռչակագրում նշվել է, թե անընդունելի է գյուլենական լինելու մեղադրանքով դատվող դատախազի կողմից Cumhuriyet պարբերականի դեմ հետապնդումները՝ գյուլենականներին օգնելու մեղադրանքով։
Հռչակագրում անընդունելի ու Թուրքիայի Սահմանադրությանը դեմ է համարվել մինչ դատական գործընթացի ավարտը քուրդ պատգամավորների ձերբակալությունները՝ նշվելով, որ այդ ձերբակալությունները օգուտ են հենց ահաբեկչական կառույցներին։
Հռչակագրում CHP-ն իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել «անխելք հետապնդումները» թերթերի ու քուրդ պատգամավորների դեմ։




























