Համացանցի օգտատերին սարսափի է մատնել National Geographic-ի հոլովակը, որում երկու պինգվին էգի համար կատաղի գոտեմարտի են բռնվել: Հոլովակը հրապարակվել է Twitter- ում եւ 2 օրում ավելի քան 240 հազար ռեթվիթ է ունեցել եւ 300 հազար «լայք»: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Հոլովակի նկարագրության մեջ նշված է, որ պիգվինը էգին հայտնաբերել է իր ցեղակցի հետ, ապա հարձակվել է նրա վրա, սկսել կտցահարել ու խփել թեւերով: Արդյունքում՝ մի քանի րոպե հետո երկուսն էլ արնոտված էին:
Համացանցի օգտատերերի կարծիքով՝ չարժե այսպիսի կադրերը հեռուստատեսությամբ ցուցադրել եւ իրենց սարսափն արտահայտել են զանազան պատկերներով:




























