Նոյեմբերի 6-ին, ժամը 11.15-ին, 50-ամյա Արմեն Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր զենք-զինամթերք է հայտնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հանձնել է տարբեր տրամաչափի 269 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ականանետի արկ եւ հայտնել, որ զինամթերքը գտել է իր բնակարանի նկուղում՝ իրերը դասավորելու ժամանակ, եւ դրանք պատկանել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած հանգուցյալ հորը:



























