Հայաստանը շարունակում է ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունների հետ բանակցությունները թռիչքների ազատականացման համար: Այս մասին 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ ասել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Չի կարելի չխոստովանել, որ Եվրոպայից Հայաստան թռիչքները թանկ են: Դժվար է խոստանալ, թե վաղն ամեն բան կլուծվի, բայց բանակցությունները շարունակվում են»,- ասել է նախարարը: