Բրիտանիան չի պարզեցնելու Հնդկաստանի բնակիչների համար վիզաների ստացման գործընթացը, հայտնել է վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է BBC–ն։

Նրա խոսքով գործող համակարգը լավ է աշխատում։ «Հնդկաստանից վիզաների համար ստացվող տասը հայտերից ինը ընդունվում են»,- նշել է Մեյը։ Նա հիմա այցով Դելիում է գտնվում, որտեղ փորձում է ճանապարհ հարթել «բրեքսիթից» հետո առաջին բրիտանական առեւտրային համաձայնագրի համար։

Վարչապետը հայտնել է, որ ունեւոր հնդիկների մի խումբ Great Club ծառայություն մուտքի թույլատվություն կստանա։ Դրա օգտատերերին հատկացնում են անհատական մենեջերներ, որոնք զբաղվում է վիզայի համար փաստաթղթերի ձեւակերպումով։

Աշխատանքային վիզաներով Բրիտանիա ժամանող հազարավոր հնդիկներ էլ կկարողանան օգտվել Registered Travellers Scheme ծառայությունից, որը թույլ է տալիս ավելի արագ անցնել սահմանային հսկողությունը։